25/12/2010 12:06
Լևոն Արոնյանը կխաղա Գրիշչուկի հետ
Սահմանված ժամկետում աշխարհի չեմպիոնի կոչման ութ հավակնորդներից յոթը հաստատեցին իրենց մասնակցությունը: Միայն Մագնուս Կառլսենն այդպես էլ չստորագրեց պայմանագիրը ՖԻԴԵ-ի հետ, և, համաձայն կանոնադրության, նրան փոխարինեց Գրիշչուկը: Այսպիսով` վերջնականապես պարզ դարձավ, որ հավակնորդների մրցումների առաջին փուլում կկայանան հետևյալ մրցախաղերը. Արոնյան-Գրիշչուկ, Կրամնիկ-Ռաջաբով, Թոփալով-Կամսկի, Գելֆանդ-Մամեդյարով:
Գրիշչուկին հաղթելու դեպքում հայ գրոսմայստերը հաջորդ փուլում կհանդիպի Կրամնիկ-Ռաջաբով մրցամարտում հաջողության հասած մասնակցի հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Հիշեցնենք, որ հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն 2011-ի մայիսին Ռուսաստանի Կազան քաղաքում: