25/12/2010 09:47
Սահակաշվիլի. Ռուսաստանից կովկասցիներին դուրս են հրավիրում
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում ազգայնականների կողմից իրականացվող ակցիաներն ուղղված են ՌԴ-ից կովկասցիներին դուրս հրավիրելուն: Նա նաև կապել է ազգայնականների ակտիվությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում զինված կոնֆլիկտի հետ:
«Ջինն արդեն շշից բաց է թողնված և ժամանակի հետ ավելի սարսափելի տեսք կընդունի: Շատ հեշտ է դրան խթանելը: Սակայն գործընթացների սկսվելուց հետո, անհնար կլինի վերադարձնել իրավիճակը նախնական տեսքին», - ըստ ՌԲԿ.ռու-ի, ադրբեջանական հեռուստաեթերում ասել է Վրաստանի նախագահը:
«Կովկասցիներին դուրս են հրավիրում` մատհանշելով դուռը: Սակայն պետք չի կարծել, որ այդ դուռը փակուղի է: Իսկ մենք Կովկասում խաղաղություն ենք ցանկանում», - եզրափակել է Միխեիլ Սահակաշվիլին: