25/12/2010 10:04
Ասսանժին մեղադրող կանայք աջակցում են WikiLeaks-ին
Երկու շվեդուհիները, ովքեր մեղադրում են WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժին սեռական բնույթի հանցանքներ գործելու մեջ, հայտարարել են, որ աջակցում են WikiLeaks նախագծին, և ներկայացված մեղադրանքները կապ ունեն միայն իրենց անձնական կյանքի հետ: Այդ մասին, ըստ Բի-բի-սի-ի, հայտարարել է շվեդուհիների փաստաբան Կլասս Բորդստրոմը:
Նա ասել է, որ իր պաշտպանյալները շատ են տխրում Ասսանժի կողմից արված հայտարարության կապակցությամբ, թե նրանք գործում են Կենտրոնական հետախուզական գործակալության կարգադրանքով:
«Նա կեղծ ասեկոսեներ է տարածում: Դա բացառապես կապ չունի այս երկու կանանց հետ: Նրանք նույնպես աջակցում են WikiLeaks-ին», - ասել է փաստաբանը: