25/12/2010 12:40
Զավեն Անդրիասյանը կես միավորով է հետ մնում առաջատարից
Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում անցկացվող փառատոնի գլխավոր մրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և այժմ կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Դեյան Բոյկովից (Բուլղարիա) և միջագային վարպետ Իլյա Նիժնիկից (Ուկրաինա): Վահե Բաղդասարյանն ունի 2,5 միավոր:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, «C» մրցաշարում Աննա-Մայա Ղազարյանը 3,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը երեք այլ մասնակիցների հետ միասին: