27/12/2010 12:59
Երևան կժամանեն 725 ռուս երկրպագուներ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպման ժամանակ Երևանում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրականացվեն: Հաշվի առնելով այն փաստը, որ «Հանրապետական» մարզադաշտի տարողունակությունը փոքր է, ռուս երկրպագուներին կհատկացվի 725 տոմս, որը կազմում է ընդհանուր տեղերի 5 տոկոսը: Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրեսը»: