27/12/2010 10:45
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` դեկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախահարձակ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որոնց ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ` առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը, բացի ինքնաձիգերից, կիրառել է «СВД» տիպի դիպուկահարային հրացաններ, «РПК» և «ПК» տեսակի գնդացիրներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է: