27/12/2010 15:15
Հ. Դեմոյան. Ադրբեջանը երեք նոքաուտային հարված է ստացել
Տարեվերջյան դինամիկ զարգացումներն Ադրբեջանում և Թուրքիայում նոքաուտային իրավիճակներ առաջացրեցին: Այս տարի Ադրբեջանը երեք նոքաուտային հարված է ստացել: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:
Առաջին հարվածը, ըստ Դեմոյանի, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին հայկական կողմի համարաժեք պատասխանն էր: Երկրորդը` Ադրբեջանին վերաբերող «WikiLeaks-ի» բացահայտումները և հաջորդը` իտալական թերթի հրապարակումը` Ադրբեջանի առաջին տիկնոջ վերաբերյալ:
Խոսելով Թուրքիայի մասին` թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ Թուրքիան տարին երկու անգամ հայտնվում է ցիկլիկ նսեմացուցիչ իրավիճակում. «Եթե ապրիլին սկսվում էր հայկական դողէրոցքը` արդարանալ, որ որևէ բան տեղի չի ունեցել, պարզվեց, որ տարեվերջին Թուրքիան երաշխավորված չէ և երաշխավորված չի լինելու, որ նման նսեմացուցիչ իրավիճակներում է հայտնվելու»: