27/12/2010 16:53
Բակո Սահակյանը գոհ է «Բեյզ Մեթըլս»-ի հաջողություններից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ և շնորհավորել նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահը կարևորել է ընկերության դերը Արցախում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու գործում, ինչպես նաև` այս ուղղությամբ նրա կողմից կատարված մեծածավալ ներդրումները:
Բակո Սահակյանը մեծ ձեռքբերում է համարել նաև այն, որ «Բեյզ Մեթըլս» ընկերությանը հաջողվել է ստեղծել ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով հագեցած գործարան և իր ավանդույթներն ունեցող ամուր կոլեկտիվ:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: