27/12/2010 09:49
Նեթանյահու. Թուրքիայի մասին Լիբերմանի ասածը` անձնական կարծիք է
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ արտգործնախարար Լիբերմանի կողմից արված հայտարարությունը, թե Իսրայելը մտադիր չէ Թուրքիայից ներողություն խնդրել «Ազատության նավախմբի» գրոհի ժամանակ թուրքական քաղաքացիների մահվան կապակցությամբ, ընդամենը նախարարի անձնական կարծիքն է:
Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Լիբերմանի ասածը չի կարելի ընդունել որպես Իսրայելի պետական դիրքորոշում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Իսրայել պետության անունից` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, հայտարարություններ անելու իրավունք ունի միայն վարչապետը: