27/12/2010 11:27
Ասսանժը ինքնակենսագրական է գրելու 1 մլն ֆունտ ստերլինգի դիմաց
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժն ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր է կնքել` իր կենսագրականը գրելու համար: Այս մասին, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի», նախօրեին հաղորդել է «Sky news» բրիտանական հեռուստաալիքը:
Ասսանժի խոսքերով` նա պարզապես ստիպված էր դիմել այդ քայլին, ելնելով միջոցների սղությունից, քանի անհրաժեշտ է վճարել Շվեդիայի իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներից պաշտպանվելու դիմաց:
«Ես չէի ուզում գրել այդ գիրքը, բայց ես ստիպված եմ դա անել,- ասել է նա,- Իմ իրավաբանական ծախսերն արդեն կազմել են 200 հազար ֆունտ ստերլինգ, և ես պետք է շարունակեմ պաշտպանել ինքս ինձ և պահպանել նաև WikiLeaks-ը»:
Ասսանժը նշել է, որ համաձայն պայմանագրի` նա 800 հազար դոլար կստանա իր ամերիկացի հրատարակիչ Ալֆրեդ Նոպֆայից և 325 հազար ֆունտ ստերլինգ` բրիտանացի հրատարակչից, ինչպես նաև կլինեն լրացուցիչ որոշ միջոցներ` կրկին այդ պայմանավորվածության հիման վրա, որի արդյունքում ամբողջ գումարը կկազմի մոտ 1.1 մլն ֆունտ ստերլինգ: