27/12/2010 10:06
Դեսպան. 2010-ը հայ-ամերիկյան բեղմնավոր համագործակցության տարի էր
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, շնորհավորելով հայ ժողովրդին գալիք ամանորյա տոների առիթով, հույս է հայտնել, որ 2011 թվականը կլինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար:
«Սիրելի հայ ժողովուրդ, թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք ամանորյա տոների առիթով:
2010 թվականը հայ-ամերիկյան հարաբերություններում նշանավորեց բեղմնավոր համագործակցության ևս մեկ տարի, որը ընթացքում Նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Հայաստան: Հուսով եմ, որ առաջիկա տարում այս կապերն առավել կամրապնդվեն ու մեր համագործակցությունը կշարունակի ծաղկում ապրել:
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին այս գեղեցիկ երկրի բոլոր ծայրերում ինձ ցուցաբերած առանձնակի ջերմության ու հյուրընկալության համար: Ամերիկյան դեսպանությունում մեզ բոլորիս համար իրապես պատիվ է, որ ապրում և աշխատում ենք Հայաստանում:
Հուսով եմ, որ 2011 թվականը կլինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ», - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն` ասել է Մարի Յովանովիչը: