28/12/2010 17:55
ԼՂՀ վաստակավոր իրավաբանի կոչում` Սեյրան Ամիրյանին
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` իրավապահ մարմիններում երկարամյա բեղմնավոր գործունեության, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար և ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սեյրան Ամիրյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: