28/12/2010 19:04
Արցախի Նախագահը ստորագրել է օրենքներ
Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքները: