28/12/2010 10:11
Մահապատժի են ենթարկել` «Մոսսադ»-ի հետ համագործակցության համար
Իրանում մահապատժի է ենթարկվել իսրայելական «Մոսսադ»-ի հետ համագործակցության մեջ մեղադրված Ալի Ակբար Սիադաթը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը, Սիադաթին կյանքից զրկել են կախաղանի միջոցով: Համաձայն հետաքննության տվյալիների` տղամարդը 6 տարի շարունակ գաղտնի տեղեկատվություն էր փոխանցում իսրայելական գործակալներին և այդպիսով աշխատել է 60 հազար դոլարից ոչ պակաս:
Նշենք, որ Սիադաթը ձերբակալվել էր երկու տարի առաջ, երբ կնոջ հետ փորձել էր լքել Իրանի տարածքը: