28/12/2010 15:42
Մ. Մինասյան. 2011-ին Հայաստանը կունենա լուրջ տնտեսական առաջընթաց
Անցնող տարին նախորդից տարբերվում է նրանով, որ Հայաստանում հաջողվեց կանգնեցնել տնտեսական անկման պրոցեսը, և եթե բյուջեով նախատեսվում էր այս տարի ապահովել 1,2 տոկոս աճ, ապա 11 ամսվա արդյունքներով արդեն կա 2,6 տոկոս աճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորի խոսքերով` վիճակը կայունացել է, ինչը հնարավորություն է ստեղծում հաջորդ տարվա համար տնտեսական աճ ապահովելու և սոցիալական խնդիրները լուծելու:
Մ. Մինասյանը 2009-ը բնորոշեց որպես սոցիալ-տնտեսական և ֆինանսական ճգնաժամի տարի, իսկ 2010-ը` կայունացման ժամանակահատված: 2011-ին, ըստ ԱԺ պատգամավորի, Հայաստանը կունենա լուրջ տնտեսական առաջընթաց:
«Հանրապետության նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ոլորտին, հենց այդ պատճառով էլ այս ծանր տնտեսական ժամանակահատվածում սոցիալական ոլորտի հատկացումները չնվազեցին, այլ` ավելացան»,- ասաց Մ. Մինասյանը: