28/12/2010 11:35
Մոսկվայում սպանվել է ՆԳՆ փոխգնդապետ
Մոսկվայում տրավմատիկ զենքից սպանվել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնային դաշնային շրջանի Գլխավոր վարչության փոխգնդապետը: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍ» լրատվական գործակալությանը հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Տղամարդու մարմինը` տրավմատիկ զենքից ստացված հինգ վնասվածքներով հայտնաբերվել է մոտ կեսգիշերին` Բրատիսլավսկայա փողոցում»,- գործակալությանն ասել է զրուցակիցը:
Ճշտվում են դեպքի բոլոր հանգամանքները, անցկացվում է քննություն: