04/01/2011 14:35
Ջորջ Բուշի խորհրդականի մարմինը գտել են աղբանոցում
Ամերիկյան Նյուարք քաղաքի ոստիկանությունը Դելավեր նահանգի աղբանոցներից մեկում գտել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի խորհրդական Ջոն Ուիլլերի մարմինը: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ոստիկանության տվյալներով, անհայտ անձինք Ջոն Ուիլլերի մարմինը գցել են աղբարկղը, որը հետագայում կոմունալ ծառայությունները տարել են աղբանոց: 66-ամյա Ուիլլերի մարմինը գտել են ուրբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ, երբ ոստիկանությունը ԶԼՄ-ների միջոցով դիմել է տեղի բնակիչներին` խնդրելով աջակցել հետաքննության ընթացքին:
Ուիլլերի մահը պաշտոնապես ճանաչվել է որպես սպանություն:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
21/09/2024 16:55