05/01/2011 12:01
Ինտելեկտուալ մարդիկ ավելի գունագեղ և հետաքրքիր երազներ են տեսնում
Երազներ կարող են տեսնել և հիշել միայն այն մարդիկ, ովքեր ունեն բարձր ինտելեկտ: Որքան մարդը ինտելեկտուալ զարգացած է, այնքան ավելի վառ ու գունագեղ երազներ կարող է տեսնել: Այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները:
Ամերիկացի հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան երկու հազար կամավորների, որոնց մեծ մասը չի կարողացել հիշել իր տեսած երազը: Պարզվել է նաև, որ նրանցից շատերն ընդհանրապես երազներ չեն տեսնում: Փորձարկվածների մյուս մասը կարողացել է հստակ պատմել իր տեսած երազը: Բացի այդ` նրանք ասել են, որ երազներ տեսնում են կանոնավոր կերպով: Այդ մարդիկ ունեցել են բարձր ինտելեկտ:
Ըստ գիտնականների, եթե մարդը ինտելեկտուալ զարգացած չէ, ապա շատ հազվադեպ է երազներ տեսնում, քանի որ նրա ուղեղը ևս քնում է: Այս փորձարկման արդյունքների հաստատումն են նաև հոգեբանական թեստերը, որոնք անցել են փորձարկվողները: Այս մասին հայտնում է globalist.org.ua կայքը: