05/01/2011 12:47
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մեքենաների ցուցակը
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մեքենաների ցուցակը։ Այս մասին տեղեկացնում է newsru.co.il կայքը:
Ըստ Forbes-ի` ամենաթանկարժեք մեքենան Bugatti Veyron Super Sport- ը, որը նաև աշխարհի ամենաարագընթաց սերիյական արտադրության ճանապարհային ավտոմեքենան է` 431,072 կմ/ժամ։
Forbes-ի տասնյակն ունի հետևյալ տեսքը։
1. Bugatti Veyron Super Sport – 2,6 մլն դոլար
2. Koenigsegg Agera – 1,5 մլն դոլար
3. Maybach Landaulet – 1,405 մլն դոլար
4. Pagani Zonda – 1,3 մլն դոլար
5. Ferrari F70 – 870 հազար դոլար
6. SSC Ultimate Aero – 750 հազար դոլար
7. LeBlanc Mirabeau – 728 հազար դոլար
8. Ferrari SA Aperta – 520 հազար դոլար
9. Lamborghini Murcielago LP670-4 SuperVeloce – 455 հազար դոլար
10.Rolls-Royce Phantom Drophead Coupe – 447 հազար դոլար