05/01/2011 16:10
Բրայզան հունվարին կմեկնի Բաքու
Հնարավոր է, որ արդեն այս ամիս Ադրբեջանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մեթյու Բրայզան մեկնի Բաքու։ Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նրա փոխանցմամբ` նախագահ Բարաք Օբամայի նշանակած բոլոր դեսպանների հետ Պետդեպարտամենտում խորհրդակցություններ կանցկացվեն, ինչից հետո նրանք կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը: