05/01/2011 13:43
Քաթարը ճանաչել է Կոսովոյի անկախությունը
Քաթարը ճանաչել է Կոսովոյի անկախությունը` դառնալով այդ երկրի ինքնորոշումը ընդունած 73-րդ պետությունը: Այս մասին նշված է Կոսովոյի ԱԳ փոխնախարար Վլոռա Չիտակուի տարածած հայտարարության մեջ, որը փոխանցվել է Նյու Յորքում գտնվող Կոսովոյի ներկայացուցչություն: Այս մասին տեղեկացնում է «1նյուզ.ազ» լրատվական կայքը:
Դեռևս 2010 թվականի սեպտեմբերին Կոսովոյի լրատվամիջոցները տարածել էին վարչապետ Խաշիմ Տաչին հայտարարությունն այն մասին, թե մոտ ժամանակներս Կոսովոն ճանաչում է ստանալու Քաթարի, Քուվեյթի ու Օմանի կողմից:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Հաագայի միջազգային դատարանը հուլիսին հայտարարեց, որ 2008 թվականին Սերբիայից Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքի նորմերը: