05/01/2011 14:20
Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել
2010 թվականի նոյեմբեր ամսին Ռուսաստանը սահմանել է նավթի արդյունահանման սեփական ռեկորդը`արտադրելով օրական միջինում 10,24 մլն բարել սև ոսկի։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` նշելով, որ սա 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Միջինում մեկ տարվա ընթացքում արդյունահանումը օրական կազմում է 10,15 մլն բառել, ինչը 2,2 տոկոսով ավելի է 2009 թվականի ցուցանիշից։ Դեկտեմբերին ցուցանիշը փոքր-ինչ կրճատվել է` համեմատած նոյեմբերի հետ` հասնելով օրական 10.18 բարելի: Սաուդյան Արաբիան այս նույն ժամանակահատվածում օրական արդյունահանել է 8,25 մլն բարել նավթ: