06/01/2011 12:47
Ադրբեջանում ռուս սպա է սպանվել
Ադրբեջանում` Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում սպանվել է 47-ամյա ռուս զինծառայոց Սերգեյ Գրաչովը: Այդ մասին, ըստ Բի-բի-սի-ի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Համաձայն ոստիկանության տվյալների` մայոր Սերգեյ Գրաչովը սպանվել է իր համածառայողի կողմից, որի անունը չի նշվում:
Սպանության փաստով Ադրբեջանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: