06/01/2011 11:44
Ուկրաինայում ավիրվել է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանի Նիկոպոլ քաղաքում անհայտ անձանց կողմից ավիրվել է 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշարձանը բացվել էր 2008 թվականի հոկտեմբերի 11-ին` քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ, Տիգրան և Սմբատ Սարգսյանների հովանավորությամբ:
Տեղի հայ համայնքի խոսնակ Տիգրան Սարգսյանը ՈՒՌԱ-Ինֆորմ գործակալությանը նշել է, որ իրավապահ մարմինները խոստացել են հնարավորինս արագ հայտնաբերել հանցագործներին: