06/01/2011 18:52
ՄԱԿ-ը զգուշացնում է սննդամթերքի ոլորտում «գնային շոկի» մասին
Համաշխարհային տնտեսությանը սպառնում է սննդամթերքի «գնային շոկ», որը կարող է հետո վերածվել սննդամթերային ճգնաժամի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Financial Times»-ը, տեղեկացրել են ՄԱԿ-ին կից գործող Սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունից (FAO): Հայտարարությունը տարածվել է դեկտեմբեր ամսին FAO-ի գյուղատնտեսական ապրանքների ինդեքսի ռեկորդային աճից հետո. ինդեքսի մակարդակն աճել էր 2007-2008թթ. համեմատ, երբ աշխարհում գրանցվեց սննդամթերային ճգնաժամ ու «սովի» ցույցեր էին անցկացվում 30 աղքատ երկրներում:
Հռոմում FAO-ի ավագ տնտեսագետ Աբդոլրեզի Աբասյանի խոսքով՝հիմարություն կլինի ենթադրել, որ գները հետագայում չեն աճելու: Նա նշել է, որ բազմաթիվ զարգացող երկրներում , այդ թվում՝ Չինաստանում և Հնդկաստանում, սղաճն արդեն դարձել է տնտեսության և քաղաքականության գլխավոր խնդիր: Գնաճը պոտենցիալ խնդիր է նաև զարգացած երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և եվրոգոտում:
Մինչդեռ, FAO-ում նշում են, որ գյուղատնտեսական ապրանքի ինդեքսն աճում է հիմնականում կուկուռուզի, շաքարի, ձեթի և մսի հաշվին: Ամենաաղքատ երկրների համար այս ապրանքները պակաս կարևոր են, քան պանիրը, որը 2008թ.-ին էժանացավ գրեթե երկու անգամ՝մինչև 535 դոլար մեկ տոննայի համար: