06/01/2011 17:17
ԼՂՀ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը անվերապահորեն հարգում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և հերքում են Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից տարածած ապատեղեկատվությունը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկատվություն էին տարածել, թե իբր հունվարի 6-ին շփման գծի Ակնի հատվածում ադրբեջանցի զինծառայող Ուլվի Հուսեյնովը վիրավորվել է ԼՂՀ ՊԲ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերը հարգում են և անվերապահորեն պահպանում են հրադադարի ռեժիմը», - ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա նաև հավելել է, որ տեղի ունեցածի պատճառը, ըստ ամենայնի, ադրբեջանական բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերություններն են: