06/01/2011 16:11
Սահակաշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն
Վրաստանի Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն` Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնի առիթով: Այս մասին տեղեկացնում է «Georgia Times»-ը:
Սահակաշվիլու խոսքով՝ նա բարձր է գնահատում Հայկական եկեղեցու եպիսկոպոսին՝ ինչպես համաերկրացիներին հոգևոր աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ երկու ուժեղ քրիստոնյա ազգերի՝ հայերի և վրացիների զարգացման հարցում:
Վրաստանի նախագահը ավելացրել է նաև, որ երկու պետություններին միավորում է ընկերությունը, եղբայրությունը, աջակցությունը և համատեղ գոյատևումը դժվար պատմական պայմաններում և աշխարհաքաղաքական իրավիճակներում:
«Այդ հարաբերությունները հիմնվում են ոչ միայն անցյալի, այլև ներկայի ու ապագայի վրա»,-նշել է նա: