06/01/2011 12:06
Ցույցեր Անկարայում. կազմակերպիչները ձերբակալված են
Շուրջ 500 ուսանողներ ցույցի են դուրս եկել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում` պահանջելով իշխանություններից երթերի ազատություն և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներ:
Ինչպես հաղորդում է «Ռոսսիա-24» հեռուստաալիքը, ոստիկանությունը ցուցարարների հանդեպ ջրանետ մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել: Ցույցի կազմակերպիչները ձերբակալված են: Անկարայի կենտրոնը շրջապատված է ոստիկաններով: