07/01/2011 15:35
Հալ Թալայան ԱՄՆ քաղաքացի Հայաստան մուտք չի գործել
Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից երեկ տարածված տեղեկատվությունը ԱՄՆ քաղաքացի ոմն Հալ Թալայանի կողմից հայ-իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը հայտարարել է, որ նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել և հետևապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել:
Հիշեցնենք, որ նախօրեին մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել Իրանում ԱՄՆ քաղաքացի 55-ամյա Հալ Թալայանի ձերբակալության մասին, որը կասկածվում է լրտեսության մեջ: Նշվում էր, թե իբր նա Իրան է ժամանել Հայաստանից:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41