07/01/2011 12:03
Կարծիք. Իրանը մինչև 2015 թվականը միջուկային ռումբ չի ունենա
Մեիր Դագանը նախօրեին պաշտոնապես լքեց «Մոսսադի» ղեկավարի պաշտոնը` հանձնելով այն Տամիր Պարդոյին: Այդ կապակցությամբ նա մի շարք հրաժեշտի հանդիպումներ է ունեցել, որոնցից մեկի ընթացքում հայտարարել է, թե Իրանը մինչև 2015 թվականը միջուկային ռումբ չի ունենա: Այս մասին հաղորդում է Զման.com-ը: Որպես պատճառ Դագանը նշել է Իրանի իշխանություններում առկա ներքին հակասությունները, ինչպես նաև տեխնիկական բնույթի բարդությունները, որոնց առնչվել է իրանական միջուկային ծրագիրը: