08/01/2011 14:11
Իրանի հարավում երկրաշարժի հետևանքով 11 մարդ է տուժել
Իրանի հարավում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 11 մարդ է տուժել: Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, հիվանդանոց են տեղափոխվել նրանցից երեքը, իսկ մյուսները բուժօգնությունը տեղում են ստացել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգի Նուրաբադ քաղաքի շրջակայքում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5,1 և 5,0 մագնիտուդ է կազմել: Զոհվածներ չկան: Երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը` Երևանի ժամանակով 4:30-ին:
Երեք օր առաջ Ֆարս նահանգում 5,3 մագնիտուդով ուժգնությամբ երկրաշարժից ավերվել է 17 գյուղ, տուժել 16 մարդ: