08/01/2011 11:24
ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային առաջարկել է բանակցել
ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային առաջարկել է առանց նախապայմանների բանակցություններ սկսել: Այդ մասին, ըստ Բի-բի-սի-ն, ասված է Հյուսիսային Կորեայի Հայրենիքի խաղաղ վերամիավորման կոմիտեի հայտարարության մեջ:
Հունվարի 6-ին հարավկորեական վերամիավորման նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Սեուլում կասկածում են Փխենյանի` երկխոսությանը պատրաստ լինելու հայտարարությունների անկեղծության մեջ:
Նույն հայտարարությունում ԿԺԴՀ-ն պատրաստակամություն է արտահայտում վերսկսել Կեսոն արդյունաբերական տարածքում երկկողմ տնտեսական համագործակցության գրասենյակի աշխատանքները: