08/01/2011 13:46
Սան-Պաուլուն և Ռիո դե Ժանեյրոն ջրի տակ են անցնում
Առնվազն 35 մարդ է զոհվել Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղներից: Ջրի տակ, որի բարձրությունը որոշ տեղերում 6, 5 մետրից ավել է, հայտնվել են երկրի բոլոր հարավ-արևելյան նահանգները:
НТВ-ի տեղեկացմամբ` արհավիրքի հիմնական հարվածը հասել է Մինաս-Ժերայսուին, որը բնակչության խտությամբ երկրորդն է Բրազիլիայում: Անօթևան մնացել է ավելի քան 13 հազար մարդ:
Փխրուն շինությունները չեն դիմանում բնական աղետին` քշվում են ջրի հոսքով և ցեխով լցվում: Ջրի տակ արդեն հայտնվել են Սան-Պաուլուն և Ռիո դե Ժանեյրոն:
Այստեղ անձրևներն արդեն երկու շաբաթ է, ինչ չեն դադարում: