08/01/2011 11:10
Չիլին ճանաչեց Պաղեստինի անկախությունը
Ուրբաթ օրը Չիլիի իշխանությունները ճանաչել են Պաղեստինի անկախությունը, հայտնում է Ռեյտերը` հղում անելով այդ երկրի արտգործնախարարությանը:
Այսպիսով Չիլին միացավ Արգենտինային, Բրազիլիային, Էկվադորին և Բոլիվիային, որոնք անցած տարվա դեկտեմբերին ճանաչեցին Պաղեստինի անկախությունը` 1967 թվականի սահմաններում:
«Չիլիի իշխանությունները բանաձև են ընդունել Պաղեստինի` որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին», - հայտարարել է Չիլիի ԱԳ նախարար Ալֆրեդո Մորենան, հույս հայտնելով, որ այդ քայլը Մերձավոր Արևելքում բանակցությունների համար նոր խթան կհանդիսանա: