08/01/2011 11:39
Գուանտանամոյի բանտի փակումը բարդանում է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրինագիծ է ստորագրել, որով արգելվում է Գուանտանամո (Կուբա) ամերիկյան հատուկ բանտից ԱՄՆ կալանավորների տեղափոխման, ինչպես նաև այլ երկրներին դրանց փոխանակման ֆինանսավորման հատկացումը: Այս մասին, ըստ Վեստի.ռու-ի, հայտարարել է Սպիտակ տունը:
«Չնայած այն հանգամանքին, որ ես ու իմ վարչակազմը դեմ էինք այդ դրույթներին, ես ստորագրել եմ այս օրինագիծը, քանի որ այն անհրաժեշտ է մյուս ֆինանսական հարցերի, մանսավորապես`2011 թվականի ռազմական գործողությունների ֆինանսավորումը համակարգելու համար: Վարչակազմը կշարունակի աշխատել Կոնգրեսի հետ և կփորձի հեռացնել այդ սահմանափակումները, ինչպես նաև նվազեցնել դրանց ազդեցությունը, ինչպես նաև թույլ չի տա, որ դրանք ապագայում երկարաձգվեն և ընդլայնվեն»,- ասել է Օբաման:
Այս օրինագծի ստորագրումը զգալիորեն բարդացնում է Գուանտանամոյի բանտը փակելու հնարավորությունը, ինչը Օբաման բազմիցս նշել է որպես իր գործունեության առաջնահերթություններից մեկը: Պաշտոնավարման հենց սկզբից` 2009 թվականի հունվարի 22-ին նա հրամանագիր էր ստորագրել Գուանտանամոյի հատուկ բանտի փակման վարեբերյալ: