08/01/2011 11:56
Թուրքիան փորձարկել է սեփական նախագծման անօդաչու թռչող սարք
Սեփական նախագծման թուրքական հետախուզական անօդաչու Anka («Փյունիկ») թռչող սարքը կատարել է իր առաջին փորձնական թռիչքը, հայտնում է «Наше кафе»-ն, վկայակոչելով Defense News-ին: Անօդաչու սարքն օդում մնացել է 14 րոպե, ինչը հաջողված թռիչք է որակավորվել:
Anka-ի նածագծման աշխատանքներն սկսվել են 2004 թվականին` 180 փորձագետների կողմից: Այն կարող է գտնվել օդում մինչև 23 ժամ` բարձրանալով մինչև 9 հազար մետր: Սարքը կարող է զարգացնել մինչև 220 կմ/ժամ արագություն, բեռբատար հզորությունը մինչև 1.6 տոննա է:
Սարքի առաջին հրապարակային ցուցադրումը տեղի է ունեցել 2010 թ ամռանը: Ինքնաթիռի նախագիծը գնահատվում է 107 մլն դոլար: Ինչպես սպասվում է, Anka-ն կհամալրի թուրքական զինանոցը 2012 թվականին: