10/01/2011 12:32
Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 80 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչաքի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղությունների տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 500 կրակոց:
Նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: