10/01/2011 11:51
Հունվարի 1-ից` 47 ճանապարհատրանսպորտային պատահար
2011 թ. հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 94-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
2010 թ. նույն ժամանակահատվածի վիճակագրական պատկերն այսպիսին է. արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 63 պատահար, որի հետևանքով 9 մարդ զոհվել էր, 100-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: