10/01/2011 12:48
Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը` Կրասնոդարի «Կուբանում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը փորձաշրջան են անցնում Կրասնոդարի «Կուբանում», որն առաջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում թուրքական Անթալիայում: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ Կառլեն Մկրտչյանը ճանաչվել է Հայաստանի 2010 թ. լավագույն ֆուտբոլիստ, իսկ Գևորգ Ղազարյանը` բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու: