10/01/2011 12:13
Հարավային Կորեան հրաժարվել է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններից
Հարավային Կորեայի իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են ԿԺԴՀ ղեկավարության հետ բանակցություններից:
Ինչպես հաղորդում է Լենտա ռու-ն վկայակոչելով` Agence France-Presse-ին, Սեուլը չի համարում Փխենյանի կոչը` նստել բանակցությունների սեղանին «երկխոսության անկեղծ առաջարկություն»:
Հարավային Կորեայի իշխանությունները համաձայն են սկսել բանակցությունները միայն այն ժամանակ, երբ ԿԺԴՀ զինաթափման ուղղությամբ առաջին քայլերը կանի: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է միջուկային զենքից հրաժարվելուն:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հունվարի 8-ին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այն ժամանակ Փխենյանը բանակցությունների սկսման համար որևէ նախապայման առաջ չէր քաշել: