10/01/2011 10:58
ԱՄՆ անհանգստացած են «Շեպերդ» հյուրանոցը քանդելու կապակցությամբ
Արևելյան Երուսաղեմում Իսրայելի իշխանությունների կողմից «Շեպերդ» հյուրանոցը քանդելու փաստը «խարխլում է իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղության հասնելու ջանքերը», ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Աբու-Դաբիում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք չափազանց մտահոգված ենք հյուրանոցի ոչնչացման առնչությամբ: Մտահոգիչ զարգացումներով իրավիճակը կարող է տապալել ջանքերը` ուղղված Պաղեստինի պետության ստեղծման ծրագրի իրականացմանը և նրա խաղաղ գոյակցությանն Իսրայելի հետ: Այդ գործողությունները հակասում են Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ կողմերի միջև տրամաբանության խելամիտ ու անհրաժեշտ համաձայնությանը», - ասել է նա:
Պետքարտուղարի խոսքերով` «չլուծված հակամարտությունը վնասակար է Իսրայելին, պաղեստինցիներին, Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը»:
«Մենք շարունակելու ենք կողմերին դրդել հասնելու առանցքային հարցերի, այդ թվում` Երուսաղեմի կարգավիճակի շուրջ լուծմանը` խաղաղության պայմանագրի համատեքստում», - ընդգծել է Քլինթոնը: