11/01/2011 14:16
Հովհաննես Գաբուզյանն առաջատարից հետ է մնում կես միավորով
Երևանում անցկացվող միջազգային շախմատային մրցաշարում, որը նվիրված է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Եվգենի Սվեշնիկովը (Լատվիա): 2,5 միավոր ունի Հովհաննես Գաբուզյանը (Հայաստան), 2-ական` ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը (Հայաստան), Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) և միջազգային վարպետ Համեդ Մուսավիանը (Իրան): Այս մասին հայտնում է armchess.am-ը: