11/01/2011 12:32
Բլատտեր. «Հնդկաստանը կարող է անցկացնել «ԱԱ-2026»-ը»
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը հայտարարել է, որ թեպետ աշխարհի 2022 թ. ֆուտբոլի առաջնությունը կազմակերպվելու է Ասիայում (Կատարում-խմբ.), 2026 թ. համաշխարհային ֆուտբոլային ստուգատեսի անցկացման իրավունքին կարող է տիրանալ Հնդկաստանը:
«Աշխարհի 2026 թ. առաջնությունը կարող է հյուրընկալել Հնդկաստանը, որտեղ ապրում է 1,2 մլրդ մարդ,- ասել է Բլատտերը «The Telegraph»-ի թղթակցին:- Դա կրկնակի շուկա է, ընդ որում` ոչ միայն ֆուտբոլի, այլև կյանքի համար: Հնդկաստանն իրատեսական ուժ է»:
Նշենք, որ այժմ Հնդկաստանը ՖԻՖԱ-ի վարկանշային սանդղակում զբաղեցնում է 142-րդ տեղը: