11/01/2011 09:22
Կոելիոն հայտարարել է, որ իր գրքերն արգելվել են Իրանում
Հանրահայտ բրազիլիացի գրող Պաուլո Կոելիոն հայտարարել է, որ իր հեղինակած գրքերն առանց պատճառաբանման արգելվել են Իրանում: Ըստ նրա` տեղի ունեցածը միայն թյուրիմացության հետևանք կարող է լինել:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, Կոելիոն նշել է, որ օգնության ակնկալիքներով կդիմի Բրազիլիայի իշխանություններին և մտադիր է ինտերնետի միջոցով անվճար մուտք տրամադրել` իր գրքերը պարսկերեն լեզվով ընթերցողների համար:
Վերջին 12 տարվա ընթացքում Իրանում վաճառվել է Կոելիոյի շուրջ 6 միլիոն գիրք, նշում է աղբյուրը: