11/01/2011 12:18
Ռուս պաշտոնյաներին կարող են ՅՈՒԿՕՍ-ի պատճառով պատժել
ԵՄ խորհրդարանի պատգամավորները դատապարտել են ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և «ՄԵՆԱՏԵՊ»-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի դեմ երկրորդ գործով դատավճիռը:
Բի-բի-սիի ռուսական ծառայության փոխանցմամբ` «Կոմերսանտ» թերթը գրում է, որ խորհրդարանի անդամները դատավճիռն անվանել են «Ռուսաստանի դատական համակարգի կործանում»:
Խորհրդարանականների մի խումբ` Էստոնիան ներկայացնող պատգամավոր Քրիստինա Օյուլանդի ղեկավարությամբ, առաջարկել է պատժամիջոցներ կիրառել դատավճռին առնչություն ունեցած ռուս պաշտոնյաների հանդեպ:
Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին և Պլատոն Լեբեդևը դատապարտվել են 13.5 տարի ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ՅՈՒԿՕՍ-ի դուստր ձեռնարկություններից նավթի հափշտակության և մոտ 30 մլրդ դոլար գումարի լվացման մեջ:
Դատապարտյալների փաստաբանները բողոքարկել են դատավճիռը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41