11/01/2011 09:56
ԱՄՆ պետդեպարտամենտ. Հալ Թալայանը Թուրքիայում է
ԱՄՆ քաղաքացին, ում իբր լրտեսության համար ձերբակալել էին Իրանում, գտնվում է Թուրքիայում, և նրան որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտին:
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել սկանդալի մասնակցի հետ, ով այժմ գտնվում է Թուրքիայում:
«Նրան վտանգ չի սպառնում, և նա այլևս մեր օգնության կարիքը չունի: Ենթադրում ենք, որ այդ գործը փակված է», - ասել է Քրոուլին:
Հունվարի 6-ին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել Իրանում ԱՄՆ քաղաքացի 55-ամյա Հալ Թալայանի ձերբակալության մասին, որը կասկածվում է լրտեսության մեջ: Նշվում էր, թե իբր նա Իրան է ժամանել Հայաստանից: Հունվարի 7-ին, մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը հայտարարեց, որ նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել և հետևապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել: