11/01/2011 10:41
Լոնդոնում այսօր կլսվի WikiLeaks-ի հիմնադրի գործը
Լոնդոնում այսօր դատական նոր նիստ կկայանա, որի ժամանակ կլսվի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի գործը, ում էքստրադիցիան պահանջում է Շվեդիան, որտեղ Ասսանժին մեղադրում են բռնաբարության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մինչդեռ, ինչպես հայտարարում են փաստաբանները, Միացյալ Նահանգները նախապատրատում են Ասսանժի էքստրադիցիայի սեփական հարցումը, որպեսզի նրան դատեն համացանցում պետդեպարտամենտի գաղտնի նամակագրության հրապարակման համար:
Ասսանժին ձերբակալել էին Լոնդոնում դեկտեմբերի 7-ին` Շվեդիայի դիմումի հիման վրա, և փակել էին բանտում, իսկ դեկտեմբերի 16-ին գրավի դիմաց ազատ էին արձակել: Ասսանժը բնակվում է Լոնդոնի մոտակայքում` իր ընկերոջ` գործարար Բոն Սմիթի տանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41