11/01/2011 11:41
Հայտնաբերվել է Արեգակնային համակարգից դուրս ամենափոքր մոլորակը
ՆԱՍԱ-ի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են Արեգակնային համակարգից դուրս գտնվող ամենափոքր մոլորակը:
Մոլորակը, որը ստացել է Kepler-10b անվանումը («Կեպլեր» սարքավորման անունից), գտնվում է Վիշապի համաստեղությունում և Երկրից 564 լուսային տարի հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է BBC Russian-ը:
Նրա շառավիղը գերազանցում է Երկրի շառավիղին միայն 1,42 անգամ: Kepler-10b ուղեծիրը մոտիկ է գտնվում իր աստղին, դրա համար մոլորակի արտաքին մակերևույթի ջերմաստիճանը հասնում է մեկ ու կես հազար աստիճանի ըստ Ցելսիուսի: