11/01/2011 09:36
Պան Գի Մունը պահանջել է ազատել Բելառուսի ընդդիմադիրներին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգստացած է Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր թեկնածուների ձերբակալման կապակցությամբ և պահանջում է վերջիններիս ազատ արձակել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ֆրանս Պրեսս-ին:
«Նա անհանգստացած է լրագրողների, նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածուների և նրանց կողմնակիցների ձերբակալմամբ, պահանջում է ազատել նրանց և հարգել մարդու իրավունքները», - ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Բացի այդ, Պան Գի Մունը «ափսոսում է» Մինսկում ԵԱՀԿ առաքելության փակման վերաբերյալ Բելառուսի իշխանության որոշման համար: