12/01/2011 12:32
Կանանց առաջնությունը մեկնարկեց
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը մեկնարկել է Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը: Առաջին տուրում Լիա Մարտիրոսյանը, Շուշաննա Սարգսյանը և Աստղիկ Մեսելջյանը հաղթանակներ տոնեցին համապատասխանաբար Նաիրա Մովսիսյանի, Անահիտ Խառատյանի ու Մարիա Գևորգյանի նկատմամբ և ստանձեցին առաջատարի դերը: Արմինե Բաբայանը ոչ-ոքի խաղաց Վարդուհի Քալաշյանի հետ, իսկ Սիրանուշ Անդրիասյանը միավորը կիսեց Նարինե Գասպարյանի հետ: